«ԻՍԱՏԵՔ ՌՈԲՈՏԻՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին: Հիմնադիրներն են՝ հայր և որդիներ Իսաջանյանները:
Ընկերության հիմնական ուղղությունը՝ պողպատյա, ավտոմատացված, հեռակառավարվող դարպասների արտադրությունն է: 2009 թվականից ընկերությունն ընդլայնեց իր գործունեությունը, ավելացրեց նոր ուղղություններ, տեխնոլոգիական գործընթացներում ավտոմատացված համակարգերի նախագծում և ներդրում, ռազմական և քաղաքացիական սարքավորումների արտադրություն: